Ուկրաինան պետք է ընտրի լինել ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի գաղութը. Independent

Մանրամասներ
պուտին թրամփ զելենսկի

Հազվագյուտ հանքային նյութերի վերաբերյալ Կիևի և Վաշինգտոնի միջև կնքված համաձայնագիրն Ուկրաինային կանգնեցրել է ընտրության առջև՝ դառնալ «Ռուսաստանի գաղութը», կամ հայտնվել ԱՄՆ-ից տնտեսական կախվածության մեջ: Այս մասին գրում է բրիտանական Independent թերթը։

«Թրամփի նոր հանքային համաձայնագիրն Ուկրաինային կանգնեցնում է ընտրության առջև՝ դառնալ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի գաղութը», - ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ:

Ուկրաինական օգտակար հանածոները «պարտքի դիմաց» փոխանակելու ԱՄՆ-ի վերջին առաջարկը ոչ այլ ինչ է, քան «գաղութային շանտաժ», գրում է բրիտանական թերթը: