Կիևը չի պահպանում պայմանավորվածությունները. ՌԴ ՊՆ–ն հայտարարություն է տարածել

Մանրամասներ
ՌԴ ՊՆ ՌԴՊՆ

Ուկրաինայի ԶՈւ–ն շարունակում է հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա, ինչը վկայում է ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված ցանկացած պարտավորության վերաբերյալ համաձայնության գալու նրա անկարողության մասին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Մարտի 30-ին Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են «Ռոսսետի ցենտր»-ի «Բրյանսկէներգո» մասնաճյուղը: Մարտի 28-ին Ուկրաինայի զինված ուժերը կրկնակի հարված են հասցրել «Սուջա» գազաչափիչ կայանին։

«Վերջին 24 ժամվա ընթացքում, չնայած էներգետիկ օբյեկտներին չհարվածելու վերաբերյալ Կիևի ռեժիմի հայտարարություններին, Ուկրաինայի ԶՈւ–ն շարունակել է հարձակումները ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական էներգետիկ օբյեկտների վրա շարունակվող դիտավորյալ գրոհները խոսում են ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված ցանկացած պարտավորության վերաբերյալ Կիևի ռեժիմի պայմանավորվելու անկարողության մասին», – ասվում է ՌԴ ՊՆ–ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են հրաժարվել ուկրաինական էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելուց։

Մարտի 25-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-մ համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են ժամանակավոր մորատորիումի՝ էներգետիկ համակարգի վրա հարձակումների առումով։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալու՝ կապված Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին շարունակվող հարվածների հետ։