2014 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է Ուկրաինայում հեղաշրջման կազմակերպման գործում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դերի և ռազմականացման հարցում նրանց գործողությունների մասին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այս կերպ նա մեկնաբանել է NYT-ի հետաքննությունը, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան շատ սերտ համագործակցել են ուկրաինական հակամարտության առաջին տարում՝ Ռուսաստանին հաղթելու համար:
«Եթե հիշում եք մեր բոլոր հայտարարությունները և նախագահ Պուտինի հայտարարությունները՝ սկսած 2014 թվականից՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դերի մասին Ուկրաինայում հեղաշրջման կազմակերպման գործում, ապա նրանց գործողությունների մասին՝ Ուկրաինայի ռազմականացման առումով, այստեղ շատ բան է ի հայտ գալիս, որն ապացուցում է այդ գործողությունները», - ասել է Պեսկովը։
0Comments