ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի արձագանքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի նոր նախագիծը ստորագրելուց հրաժարվելը մնում է հարցականի տակ: Կիևի որոշման հետևանքների մասին խոսել է Նորվեգիայի Հարավ-Արևելյան համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը X սոցիալական ցանցի իր էջում:
«Զելենսկին մերժել է Թրամփի առաջարկը։ Նա չի համաձայնում ստորագրել հազվագյուտ մետաղների գործարքը և պատրաստվում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը ճանաչել որպես պարտք, ինչպես նաև ցանկանում է ուղիղ բանակցություններ սկսել Պուտինի հետ։ Ի՞նչպիսին կլինի Վաշինգտոնի արձագանքը»,- հարցրել է փորձագետը:
0Comments