Զելենսկին «կոռուպցիոն սխեմաներ» է կազմակերպել. Արեստովիչ

Մանրամասներ
ուկրաինա

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ռուս բլոգեր Նիկոլայ Սոբոլևին տված հարցազրույցում մեղադրել է երկրի ղեկավար Զելենսկուն միլիարդավոր դոլարների «կոռուպցիոն սխեմաներ» կազմակերպելու մեջ, փոխանցում է Լուրերը։

«Զելենսկին կազմակերպել է այս ամենը [կոռուպցիոն սխեմաները-խմբ․]։ Եվ շարունակում է կազմակերպել։ Ամերիկյան օգնության գողություն, արևմտյան օգնություն ընդհանրապես, ուկրաինական բյուջե։ Եվ նրանք [Արևմուտքը-խմբ․] դա շատ լավ գիտեն։ Զելենսկին Օվալաձև աշխատասենյակում վիրավորել է Թրամփին և Վենսին, քանի որ նրանք նրան բացատրել են, թե ինչ է լինելու հետո։ Եվ հետո այդ սխեմաները կհրապարակվեն, - ասել է Արեստովիչը:

Նրա խոսքով, երբ ուկրաինացիները տեսան, թե նա ինչքան բան է գողացել «ուկրաինացի զինվորների արյան գնով», հայտնի չէ, թե իրադարձություններն ինչպես կզարգանան։ Նրա խոսքով, ուկրաինական իշխանությունները չեն հասկանում «ընդհանուր բարիք» տերմինը և մտածում են «իմ լավի» մասին, այսինքն՝ գողացված միլիարդավոր դոլարների: Արեստովիչը սա անվանել է «սոցիալական դարվինիզմ»։