Շվեդիան կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ մինչև առաջիկա շաբաթվա վերջը

Մանրամասներ
Շվեդիա ՆԱՏՕ

Շվեդիան կարող է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալ մինչև առաջիկա շաբաթվա վերջը։

Այս մասին հայտնում է Dagens Nyheter շվեդական թերթը՝ հղում անելով դաշինքում իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ սպասվում է, որ մարտի 7-ին  Հունգարիան ԱՄՆ-ին կփոխանցի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը: Եթե Շվեդիան արագ ներկայացնի անդամակցության փաստաթղթերը, կարող է առաջիկա երկու օրերի ընթացքում դառնալ  դաշինքի լիիրավ անդամ։

Ավելի վաղ՝ մարտի 5-ին,  Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը պաշտոնավարման առաջին օրը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը։