Ես պատրաստ եմ․ Զելենսկին առաջարկել է հրաժարվել նախագահի պաշտոնից

Մանրամասներ
Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության դիմաց, գրում Al Jazeera հեռուստաալիքը։

«Եթե Ուկրաինայի համար խաղաղությունը դա է, և իսկապես անհրաժեշտ է, որպեսզի ես թողնեմ իմ պաշտոնը, ես պատրաստ եմ: Ես կարող եմ դա քննարկել ՆԱՏՕ-ի հետ, եթե նման պայման կա»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկին անվանել է «բռնապետ», քանի որ նա չի ցանկանում լքել իր պաշտոնը, թեև նրա լիազորությունների ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Ամերիկացի առաջնորդը ուկրաինացի գործընկերոջը կոչ է արել «շտապել»։ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը առաջընթաց է գրանցել Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու համար բանակցություններում, մինչդեռ Զելենսկին հավանաբար ցանկանում է, որ «երկիր մտնող միջոցները շարունակեն հոսքը»: