Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ կարող է վերաթարմացնել «Թվիթեր»-ը գնելու գործարքը, եթե ընկերությունը կարողանա ապացուցել սոցցանցի օգտահաշիվների իսկությունը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի էջում:
«Եթե «Թվիթեր»-ը պատահաբար ընտրի 100 օգտահաշիվ և ուղղակի ցույց տա, թե ինչպես է ապացուցում դրանց իրական լինելը, ապա գործարքը կկնքվի ամենասկզբնական պայմաններով»,- հայտնել է նա:
Ապրիլին «Թվիթեր»-ի ղեկավարությունը հայտնել էր, որ Մասկն առաջարկել է գնել այն 44 մլրդ ԱՄՆ դոլարով: Մայիսին ձեռնարկատերը տեղեկացրեց, որ փորձում է ստանալ տեղեկատվություն այն մասին, որ «Թվիթեր»-ում կեղծ օգտահաշիվները 5 տոկոսից պակաս են:
Հուլիսի սկզբին Մասկի իրավաբանները տեղեկացրել էին «Թվիթեր»-ին, որ նա հրաժարվում է սոցցանցը գնելու մտադրությունից, քանի որ ընկերությունը չի կատարել համաձայնագրով նախատեսված մի շարք պարտավորություններ, այդ թվում և ֆեյք էջերի մասին լիարժեք տեղեկատվության տրամադրումը:
Հուլիսի 12-ին «Թվիթեր»-ը Մասկի դեմ հայց ներկայացրեց դատարան: Դատական լսումները նախատեսված են հոկտեմբերին: Հուլիսի 29-ին Իլոն Մասկը պատասխան հայց է ներկայացրել «Թվիթեր»-ի դեմ:
0Comments