Մասկն աջակցել է ԱՄՆ-ի` ՆԱՏՕ-ից և ՄԱԿ-ից դուրս գալու գաղափարին

Մանրամասներ
իլոն մասկ

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը բարձր է գնահատել ԱՄՆ-ի` ՄԱԿ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու գաղափարը և համաձայնել դրա հետ։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։

«Ես աջակցում եմ դրան»,- գրել է նա՝ ի պատասխան օգտատերերից մեկի գրառմանը, թե ԱՄՆ-ը պետք է դադարեցնի իր անդամակցությունը կազմակերպություններին։

Գործարարը նախկինում էլ է քննադատել ՆԱՏՕ-ին։ Փետրվարին նա կոչ էլ արել «վերանայել» դաշինքը, իսկ անցյալ տարվա գարնանը խոստովանել էր, որ չի հասկանում ռազմական բլոկի գոյության իմաստն այսօր, «չնայած այն փաստին, որ նրա երդվյալ թշնամին և գոյության պատճառը՝ Վարշավյան պայմանագիրը, փլուզվել է»։