Գերմանիայի նախագահը ցրել է Բունդեսթագը. արտահերթ ընտրությունները նշանակվել են փետրվարի 23-ին

Մանրամասներ
գերմանիա

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ցրել է Բունդեսթագը և արտահերթ ընտրություն նշանակել հաջորդ տարվա փետրվարի 23-ին։ Նա համոզմունք է հայտնել, որ արտահերթ ընտրության անցկացումը բխում է Գերմանիայի շահերից:

Բունդեսթագը կշարունակի իր աշխատանքը մինչև խորհրդարանի նոր կազմի առաջին նիստը։ Դաշնային կառավարությունը ևս կշարունակի կատարել իր պարտավորությունները մինչև նոր կառավարության ձևավորումը:

Խորհրդարանը ցրելու առաջարկը պետության ղեկավարին է ուղարկել կանցլեր Օլաֆ Շոլցը, երբ դեկտեմբերի 16-ին Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ անվստահություն էր հայտնել նրա կառավարությանը: Շոլցի դեմ են քվեարկել 717 պատգամավորից 394-ը, կողմ՝ 207-ը, իսկ 116-ը ձեռնպահ են մնացել: