Գերմանիան որոշում է կայացրել ռուս դիվանագետների զանգվածային արտաքսման վերաբերյալ: Հայտնում է RT-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը:
«Բեռլինը, այսպիսով, վարում է ռուս-գերմանական հարաբերությունները քայքայելու քաղաքականություն: Մենք խստորեն դատապարտում ենք Բեռլինի այս գործողությունները»,-ասում են ՌԴ ԱԳ նախարարությունից:
Այս քայլից հետո ՌԴ-ն որոշում է կայացրել ավելի քան 20 գերմանացի դիվանագետների արտաքսել Ռուսաստանից: Հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:
0Comments