Ռուս-ուկրաինական բանակցություններն այժմ չեն ընթանում, դրանք նախատեսված են երկուշաբթի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Վլադիմիր Զելենսկու խորհրդականին, հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններ են ընթանում։
«Ոչ, բանակցությունները նախատեսված են վաղը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններ են ընթանում հենց հիմա։
0Comments