Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ճապոնիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ ԵՄ-ն G7-ի հետ միասին կշարունակի հարվածել Ռուսաստանի տնտեսությանը.
«ԵՄ-ն կաշխատի G7-ի գործընկերների հետ՝ հարվածելու Ռուսաստանի տնտեսության յուրաքանչյուր հատվածին»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Զելենսկու «խաղաղության բանաձևին» և մտադիր է «լիովին համաձայնեցնել հետագա քայլերը ԵՄ երկրների հետ»։
0Comments