«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի կինը` Աննա Հակոբյանն օրերս հայտարարեց, որ իր սկսած կրթվելը նորաձեւ է արշավի շրջանակներում կազմակերպելու են TED-Talk-եր, որոնց հրավիրելու են մասնակցելու տարբեր մարդկանց: Նշենք, որ սա ամերիկյան ֆորմատ է, որի ժամանակ բանախոսները թեմատիկ զրույցներ են վարում լսարանի հետ։ Առաջին հյուրը կլինի իր ամուսինը` Նիկոլ Փաշինյանը։
Մինչ զույգը ամերիկյան վոյաժների մեջ է, արշավի ապագա մասնակիցներին տիկնոջ աշխատակազմից հրավերներ են ուղարկվում: Փորձում են տասնյակ -հարյուրավոր մասնակիցների ներգրավել: Իսկ վարչապետի մասնակցությամբ TED-Talk–ը տեղի կունենա մարտի 15-ին, եւ, ըստ ամենայնի, զույգը կրթարշավի ֆորմատով կշարունակի ուղեղներ լվանալ, մանավանդ որ բավականին խորհրդանշական վայր են ընտրել միջոցառման համար` այն տեղի կունենա Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում»:
0Comments