Ռուսաստանում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով՝ չորս կին է ձերբակալվել

Մանրամասներ
ռուսաստան

ՌԴ ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են չորս կնոջ, որոնք կասկածվում են Ուկրաինայի հատուկ ծառայություններում աշխատելու մեջ։ Ձերբակալությունները տեղի են ունեցել Ռուսաստանի երեք քաղաքներում՝ Սևաստոպոլում, Վորոնեժում և Դոնի Ռոստովում, հաղորդում է РИА Новости-ն։

Բոլոր մեղադրյալները հավաքագրվել են Կիևի կողմից՝ ՊՆ բարձրաստիճան սպաների և վառելիքաէներգետիկ օբյեկտների դեմ ահաբեկչություններ իրականացնելու համար։

Նշվում է, որ ձերբակալվածներն անցել են դիվերսիոն դասընթացներ, որոնք ներառում են հրաձգության, ականների և պայթուցիկ նյութերի, անօդաչու թռչող սարքերի կառավարման և հսկողության հայտնաբերման մեթոդների ուսուցում։

Խուզարկությունների ընթացքում նրանցից առգրավվել են պայթուցիկ նյութեր, պայթուցիչներ և դրանց կառավարողների հետ կապի միջոցներ։ Բոլոր բերման ենթարկվածները խոստովանել են իրենց գործողությունները։

Մեղադրյալներին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։