Մոսկվան ողջունում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելու սխալի մասին խոստովանությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հանկարծ առաջին անգամ նախագահ Թրամփն իր ելույթներից մեկում, քննադատելով ուկրաինական ճգնաժամի շուրջ Բայդենի վարչակազմի դիրքորոշումը, ուղղակիորեն ասաց, որ գլխավոր սխալներից մեկն Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելն էր…
Առաջին անգամ արևմտյան առաջնորդը, ոչ միայն արևմտյան, այլև Միացյալ Նահանգների, հետևաբար և՝ արևմտյան աշխարհի առաջնորդը, նման բան ասաց, որը մենք, ընդհանուր առմամբ, ողջունեցինք, քանի որ առաջին անգամ ՆԱՏՕ-ի խնդիրը ներկայացվեց` որպես մի բան, որը Միացյալ Նահանգները պատրաստ է լրջորեն քննարկելու»,- հայտնել է Լավրովը՝ Մոսկվայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
0Comments