Բաքվում «շանտաժ» օպերացիա է տարվում ՌԴ-ի հանդեպ․ մանրամասներ

Մանրամասներ
ալիև

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

««Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը փաստացի ընդունել է, որ նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական ինքնաթիռը՝ Բաքու-1-ը, բախվել է արտաքին տեխնիկական միջամտության՝ դեկտեմբերի 25-ին Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս: 

Բացահայտումները տեղի են ունենում միջադեպի հետ կապված հանգամանքների աճող ուսումնասիրության ֆոնին, ներառյալ Ռուսաստանի օդային տարածքում GPS ազդանշանի կորստի մասին հաղորդումները»,-նման հրապարակում էր արել այսօր ադրբեջանական «Turan» գործակալությունը:  Սա իսկապես շատ ուշագրավ նորություն է, ընդ որում՝ այն հրապարակվում է ընդդիմադիր համարվող աղբյուրի միջոցով, դա ևս պատահական չի արված։

Դրանից հետո արդեն ադրբեջանական մամուլը տեղեկություն է տարածում, որ «Ադրբեջանը կդիմի միջազգային դատարան AZAL ինքնաթիռի ողբերգության համար»։

Իմ տպավորությամբ, այստեղ ակնհայտ «շանտաժ» օպերացիա է տարվում ՌԴ-ի հանդեպ, կարծում եմ մի քանի նպատակով։ Ամեն դեպքում ռուսական կողմը դեռևս կոչ է անում սպասել պաշտոնական եզրափակիչ զեկույցին»։