Պուտինը հրամանագիր է ստորագրել «Եվրատեսիլի» անալոգային տարբերակը Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ

Մանրամասներ
պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի 2025 թվականին Ռուսաստանում կանցկացվի «Интервидение» երաժշտական ​​մրցույթը։ Համապատասխան փաստաթուղթը հայտնվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում, գրում է Lenta.ru-ն։

«Եվրատեսիլի» ռուսական անալոգը տեղի կունենա Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում։ Հաղորդվում է, որ կազմկոմիտեի նախագահը կլինի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն։ Մրցույթի հստակ ժամկետները եւ դրա ձեւաչափը փաստաթղթում նշված չեն:

Հայտնի է, որ երաժշտական ​​մրցույթին իրենց մասնակցությունը հաստատել են ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, Լատինական Ամերիկայի շուրջ 20 երկրներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հայտարարել է, որ «Интервидение»-ն տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերին։