Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է․ Փեզեշքիանը՝ Հաջիևին

Մանրամասներ
իրան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքն է։

«Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն բացարձակապես անընդունելի է»,- նշել է Փեզեշկիանը՝ հավելելով արտաքին ուժերի դեմ պայքարում պետությունների միջև միասնության և ներդաշնակության ամրապնդման անհրաժեշտությունը: