Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, մեկ այլ բացահայտ հանդերձանքով է հայտնվել Լոս Անջելեսում մասնավոր ինքնաթիռից իջնելիս՝ Rolling Loud երաժշտական փառատոնում Քանյեի ելույթից առաջ։
29-ամյա Բիանկան հագել էր թափանցիկ սեւ բոդի, որը ցուցադրում էր նրա կազմվածքը: Նրա հետ էին նաեւ Քանյեն, ռեփեր Ty Dolla $ign-ը եւ նրա մայրը՝ Ալեքսանդրան:
Քանյեն եւ Ty Dolla $ign-ը գլխավորում էին Rolling Loud փառատոնը, որին մասնակցել է նաեւ հիթմեյքերների նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը։
Չնայած այն խոսակցություններին, թե Բիանկայի ծնողներին «վիրավորում են» նրա բաց հանդերձանքները, Ալեքսանդրային, կարծես, չէր մտահոգում դստեր համարձակ բոդին:
Այնուամենայնիվ, Ալեքսանդրան ընտրել էր ավելի պահպանողական հանդերձանք՝ ծնկից ներքեւ երկարության սեւ զգեստ:
Իսկ Քանյեն հագել էր սեւ հուդի, որի վրա ռուսերեն գրված էր «Фак Адидас»:
Ավելի վաղ, ինսայդերներից մեկը պնդել էր, որ Բիանկան ունի «խաղի իր կանոնները», երբ խոսքը վերաբերում է ուշադրություն գրավող հնարքներին, եւ նրան ոչ ոք ոչինչ չի ստիպում, ինչպես շատերն են ենթադրում:
0Comments