10 հայ հայտնիներ, ովքեր ամուսնացան 2023-ին (ֆոտո)

Մանրամասներ
հայտնիներ

Տարին գեղեցիկ է ու նշանավոր ձեռքբերումներով ու հիշարժան պահերով, իսկ ի՞նչը կարող է լինել ավելի նշանակալից փոփոխություն, քան ամուսնությունը: Առիթ, որին շատերը սպասում են դեռ մանկուց՝ գտնել իրենց կեսին ու կազմել ամուր ու երջանիկ ընտանիք: Հայտնիների հատուկ առիթների մասին, հատկապես,
շատ են խոսում ու քննարկում մամուլում: Այս տարի էլ հայկական շոու-բինեսում, բարեբախտաբար, ստեղծվեցին նոր ընտանիքներ: NEWS.am STYLE-ը վերհիշել է հայտնի հայերի, ովքեր 2023-ին օրինականացրին հարաբերություններն իրենց սիրելիների հետ: Ցանկում ընդգրկել ենք ինչպես հայկական շոուբիզնեսի հայտնիներին, այնպես էլ դրսում ճանաչված մեր հայրենակիցներին:

Մերի Ստեփանյան

338355659_182005348006846_214729693536130871_n.jpg (273 KB)

Դիզայներ Մերի Ստեփանյանն ու նրա ընտրյալը` գործարար Մերուժան Թորոսյանը, ամուսնացել են ապրիլի 15-ին: Ընդ որում, իր հարսանեկան զգեստը հենց Մերին էր հեղինակել: Դիզայներն ասեղնգործված զարդանախշերով նուրբ զգեստ է կրել, որը մեղմորեն «թաքնված էր» մազերին ամրացված երկար քողի ներքո:

Եվա Բաղդասարյան

100040.jpg (104 KB)

Եվան այս տարի է օրինականացրել հարաբերությունները սիրելիի հետ, սակայն մինչեւ վերջերս սոցիալական ցանցերում չէր կիսվում ամուսնու հետ հանրային հրապարակումներով: Այս լուսանկարը բացառություններից մեկն էր:

Մարիա Չանդիրյան

364231939_239923338950620_5173868201408858961_n.jpg (75 KB)

Հուլիսին սիրելիի հետ հարաբերություններն օրինականացրեց պարուհի Մարիա Չանդիրյանը: Մարիայի ամուսինը պրոֆեսիոնալ մարզիկ Գագիկ Գրիգորյանն է։ Ի դեպ, պարուհին տարին ավարտում է հրաշալի նորութամբ: Օրերս նա հայտնդց, որ երեխայի է սպասում:

Գոռ Համբարձումյան

364476344_1553164395214826_1743674774526593254_n.jpg (146 KB)

Դերասան Գոռ Համբարձումյանը այս տարի լքեց հայկական շոուիբիզնեսի ամուրիների ցուցակը։ Թատրոնի եւ կինոյի դերասանի հարսանիքն անցել է հայկական սովորույթների համաձայն։ Դերասանի ընտրյալի անունը Էլվինա Վարդանյան է։ 

Ստեֆան Հայրապետյան

98941.jpg (166 KB)

Էստոնիայում բնակվող հայազգի երգիչ Ստեֆան Հայրապետյանը, որը «Եվրատեսիլ 2022»-ում իր Hope երգով ներկայացնում էր Էստոնիան, այս ամռանն ամուսնացավ իր ընկերուհու՝ պարուհի Վիկտորիա Կոիթսարի հետ։ Երգիչը հարսանեկան կադրերով կիսվել էր ինստագրամյան իր էջում։ Հավելենք, որ զույգն ունի դուստր՝ Մայան, որը լույս աշխարհ է եկել նախորդ տարի՝ դեկտեմբերի 28-ին։

Լեւս Դավթյան

373416879_233463666357360_101868318067703150_n.jpg (169 KB)

Դերասան Լեւս Դավթյանն ամուսնացել է սեպտեմբերի 7-ին: Նրա կինը լուսանկարչուհի, միջոցառումների կազմակերպիչ Սոնա Հակոբյանն է:

Լուարա Հայրապետյան

406128040_6880340415375214_3210885177986546004_n.jpg (623 KB)

«Մանկական Եվրատեսիլ 2009»-ում Հայաստանը ներկայացրած Լուարա Հայրապետյանի հարսանիքը տեղի է ունեցել հոկտեմբերին՝ Լոս Անջելեսում, որտեղ նա երկար տարիներ է, ինչ բնակվում է: Երգչուհու ընտրյալը Երվանդն է, ով եւս բնակվում է Լոս Անջելեսում։ Զույգը ծանոթացել է 2014 թ-ին։ 

Արաքսյա Խաչատրյան

99696.jpg (213 KB)

Հոկտեմբերին կայացել է նաեւ դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի հարսանիքը, որը հանրությանը հայտնի է «Շանթ» հեռուստաընկության «Հատուկ դասարան» հեռուստասերիալից: Արաքսյան իր հարսանյաց խնջույքին ներկայացել էր երկարափեշ սպիտակ զգեստով, որի թափանցիկ թեւքերն ու կորսետը զարդարված էին նուրբ ծաղկանախշերով։ Հարսնացուն կրել էր ավանդական քող, իսկ մազերը՝ հարդարել ալիքներով։ 

Էվելինա Շահիրյան

397514986_3335509459925688_1413771904289629932_n.jpg (127 KB)

Դերասանուհի Էվելինա Շահիրյանի ու ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի հարսանիքը կայացել է հոկտեմբերի 30-ին: Զույգը ծանոթացել էր «Հատուկ դասարան» սերիալի նկարահանման հրապարակում: Հովհաննեսը, դերասանուհուն անակնկալ առաջարկություն էր արել մայիսին՝ «Լավ Էլի» բենդի համերգի ժամանակ։ 

Ռուբինա Խանզադյան

99772.jpg (38 KB)

Այս աշնանը՝ նոյեմբերին, Victoria’s Secret աշխարհահռչակ բրենդի հայ մոդել Ռուբինա Խանզադյանն ամուսնացավ իր ընտրյալի՝ Գաբրիել Ռոսենի հետ։ Մոդելն իր հատուկ օրվա համար նախապատվությունը տվել էր Carolina Herrera բրենդի՝ պարզ, բայց շքեղ զգեստին։ Նա կրում էր առանց թեւքերի երկար սպիտակ ատլասե հանդերձանք, իսկ գլխին՝ ավանդական քող:

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից