Վերջնական խաղաղության ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով

Մանրամասներ
բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ համաձայնագիրը երկու կողմերի ջանքերի արդյունքն է, և փաստաթղթի ստորագրումը կլինի խաղաղության գործընթացի վերջնական փուլը։ Այժմ ամեն ինչ կախված է հայկական կողմի գործողություններից: Երբեմն հայ պաշտոնյաները խոսում են սահմանադրությունը փոփոխելու իրենց մտադրության մասին: Սակայն մանրամասները, օրինակ, թե ինչ փոփոխություններ են քննարկվում, անհայտ են»,- ասել է նա։