Թուրքիայում պահանջել են արգելել թուրքական հեռուստասերիալները, քանի որ դրանք խաթարում են «ավանդական ընտանեկան արժեքները»։
Այս առաջարկը խորհրդարան է ներկայացրել թուրք պատգամավոր Մահմութ Արըքանը։
«Այսօր առավոտյան հաղորդումներն ու հեռուստատեսային սցենարները դինամիտ են դնում մեր ավանդական ընտանեկան արժեքների տակ։
Մենք ուզում ենք, որ նման հաղորդումները հանվեն եթերից։ Դրա դեմ պայքարելու միայն մեկ միջոց կա՝ արգելել այն», - նշել է պատգամավորը։
0Comments