«Անորա»-ն, որտեղ խաղում են հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը, պաշտոնապես «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» տիտղոսի առաջատար ֆավորիտն է՝ Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի եւ Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի մրցանակների արժանանալուց հետո, գրում է Armenian Film Society-ն։
DGA եւ PGA մրցանակները համարվում են «Օսկար» մրցանակաբաշխության ուժեղ նախադրյալներ, որտեղ «Անորան» առաջադրված է վեց անվանակարգում՝ ներառյալ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն դերասանուհի» (Մայքի Մեդիսոն), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Յուրի Բորիսով) եւ «Լավագույն մոնտաժ»: Ֆիլմը նաեւ արժանացել է «Critics Choice Awards»-ի «Լավագույն ֆիլմ» մրցանակին:
Եթե «Անորա»-ն արժանանա «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» մրցանակիբ, ապա այն կդառնա հայկական երկխոսություններով առաջին ֆիլմը, որը կհաղթի այդ անվանակարգում:
2024 թվականի մայիսին «Անորան» արժանացավ Կաննի կինոփառատոնի հեղինակավոր «Ոսկե արմավենու ճյուղին»։
«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025 թվականի մարտի 2-ին՝ Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։
0Comments