«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մտահաղացման հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը նշում է՝ հորեղբոր՝ Վազգեն Սարգսյանի մասին վաղուց էր ցանկանում խոսել ֆիլմի տեսքով։ Genetic Production-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում նա խոսել է ֆիլմի գաղափարի ու ստեղծման մասին։
«Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը ինձ համար եղել է երկար տարիների երազանք ու փոքր քայլերով գնում էի իմ երազանքի հետևից: Երեւի ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի: Հիշում եմ, երբ ծնվեց իմ աղջիկը, ես հասկացա, որ ես երբեք ավելի ուժեղ ու վստահ չեմ եղել ու հիմա ես պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնեմ ինձ վրա»,- նշել է Նոնո Սարգսյանը:
Առաջին մարդը, ում հետ կիսվել է պրոդյուսերը, ֆիլմի ռեժիսոր Արամ Կարապետյանն էր։ «Նա հենց առաջին վայրկյանից ինձ հավատացել է ու ոգեւորել, դրա համար, երբ հարց առաջացավ, թե ով պետք է լինի ֆիլմի ռեժիսորն, ինձ համար այդ հարցը քննարկման ենթակա էլ չէր, որովհետեւ ինքը պիտի լիներ։ Ինձ համար շատ կարեւոր էր, որ ինքը կարողանում էր այդ ֆիլմին նայել իմ աչքերով»,-հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հավելենք, որ ֆիլմում Վազգեն Սարգսյանի կերպարը մարմնավորում է դերասան Խորեն Լեւոնյանը։ Ֆիլմի պրեմիերան Երեւանում կկայանա մարտի 6-ին։
0Comments