Կաննի կինոփառատոնի եզրափակիչ երեկոյին կցուցադրեն «Անսովորները» ֆրանսիական ֆիլմը

Կինոժապավենը, որը մասնակցում է փառատոնի հիմնական մրցույթին, բեմադրվել է Օլիվիե Նակաշի եւ Էրիկ Տոլեդանոյի կողմից

«Անսովորները» ֆրանսիական ֆիլմն ընտրվել է առաջիկա Կաննի 72-րդ կինոփառատոնի եզրափակիչ երեկոյին ցուցադրելու համար: Այդ մասին հայտնել է կինոֆորումի մամուլի ծառայությունը:

«Կինոժապավենը, որը մասնակցում է փառատոնի հիմնական մրցույթին, բեմադրվել է Օլիվիե Նակաշի եւ Էրիկ Տոլեդանոյի կողմից,-նշել են մամուլի ծառայությունում:-Այն կցուցադրվի մայիսի 25-ին փառատոնի վերջին սեանսում»: Ֆրանսիական ռեժիսորական եւ սցենարային Նակաշ-Տոլեդանո տանդեմը հռչակվել է 2011 թվականին «1+1» («Անձեռնմխելիները») իրենց ֆիլմով, որը համաշխարհային վարձույթում վաստակել է 445 մլն դոլար եւ ամենաշահութաբերը դարձել բոլոր ժամանակների ոչ անգլալեզու ֆիլմերի շրջանում:

Նաեւ «Անսովորները» իրենց նոր աշխատանքում, որը յոթերորդն է դուետի ստեղծագործական կենսագրության մեջ, Նակաշը եւ Տոլեդանոն հանդես են եկել ոչ միայն որպես ռեժիսորներ, այլեւ որպես սցենարի հեղինակներ: Կինոնկարի գլխավոր հերոսներին, որոնք իրենց ուժերը տալիս են նյարդային համակարգի խանգարումներ ունեցող դեռահասներին օգնելու համար, մարմնավորել են ժողովրդականություն վայելող դերասաններ Վենսան Կասելը եւ Ռեդա Կատեբը:

Այս սոցիալական կատակերգության հեղինակները հավատարիմ են իրենց գլխավոր սյուժեներին՝ համընդհանուր սիրուն, կյանքի կոլեկտիվ ձեւերի գերազանցությանը եւ հումորին՝ որպես մարդկանց միջեւ հարաբերությունների վերջին հենարանին: Ժապավենը ֆրանսիական վարձույթ կմտնի հոկտեմբերին:

«Սա շատ ժամանակակից կինոնկար է կյանքի նկատմամբ լավատեսական հայացքով,-կարծում է փառատոնի գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն:-2019 թվականին կինեմատոգրոֆը պատմում է երիտասարդ ժամանակակիցների, նրանց երաժշտության, ակումբների, կյանքի նկատմամբ խանդավառության եւ շրջապատող աշխարհին ուղղված հարցերի մասին»:

Կաննի-2019-ը բացելու արտոնությանն արժանացել Է Ջիմ Ջարմուշի «Մեռածները չեն մահանում» կատակերգությունը:  Իսկ ընդամենը փառատոնի պաշտոնական մրցույթում նրա գլխավոր պարգեւների համար պայքարում, ինչպես այժմ հայտնի է, մրցելու է 21 ֆիլմ: Վերջին պահին հիմնական ծրագրում ներառվել է Կվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ժապավենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: