Բանկերը պատրաստ են հնարավոր սթրեսային իրավիճակների՝ 2025 թվականից շինարարության ծավալների հավանական կրճատման և վարկավորման ծավալների նվազման ֆոնին։ Դրա մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի բանկերի միության ղեկավար Դանիել Ազատյանը։
Նա հավելել է, որ բանկերը հաշվի են առնում հնարավոր սթրեսային սցենարները, դրանց թվում՝ շինարարական ծրագրերի առնչությամբ։ Ազատյանը նշել է, որ այս ուղղությամբ ճշգրտումներ կարվեն 2025 թվականին:
Նա ընդգծել է, որ բանկերը, բացի բնակարանաշինության ծրագրերից, կարող են ֆինանսավորել նաև այլ շինարարական ծրագրեր, քանի որ ունեն համապատասխան ներուժ։
Ըստ Հայաստանի բանկերի միության ղեկավարի՝ խոսքը հատկապես վերաբերում է ճանապարհաշինության և այլ ենթակառուցվածքների պետական ծրագրերին։
0Comments