ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը գրում է.
Իմ անձնական դիրքորոշումն միշտ այն է եղել, որ բնապահպանական ստանդարտների բարձրացման և այլ տնտեսական ճյուղերի ակտիվացման արդյունքում հանքարդյունաբերության տեսակարար կշիռը պետք է էականորեն նվազի Հայաստանի տնտեսությունում: Ըստ էության, այս համոզմունքս արձանագրված է նաև «Իմ քայլը» դաշինքի ու կառավարության ծրագրերում:
Գրեթե արմատական աշխարհայացքային վերաբերմունք ունեմ նաև նոր հանքերի շահագործման հեռանկարի հանդեպ: Սակայն ինստիտուցիոնալ վերաբերմունքս կոնկրետ Ամուլսարի մասով ի սկզբանե բացառություն է ենթադրել այն դեպքում, եթե վարչապետի՝ նաև իմ անունից հնչեցված երեք պայմանները բավարարված լինեին: Դրանք ինձ համար ոչ թե արդեն աշխարհայացքայի էին, այլ սկզբունքային-կենսական:
Երկու օր առաջ փոխվարչապետի, երեկ՝ վարչապետի, Քննչական կոմիտեի նախագահի և քննչական խմբի ղեկավարի հետ հանդիպումների, մի շարք հարցերի մասով (եզրակացություն, նախկին մերժողական կարծիքներ, կոռուպցիոն, իրավական, բնապահպանական և տնտեսական ռիսկեր ու վտանգներ և այլն) պատասխանների և բացատրությունների ու դրանց վերստուգման արդյունքում ինձ առնվազն բավարարում է վարչպետի առաջ քաշած պայմանների կատարման հեռանկարը:
Բնականաբար իմ կարծիքը ինստիտուցիոնալից կվերափոխվի խիստ անձնականի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, եթե առաջանան Սևանին, Ջերմուկի և հարակից ջրերին վտանգ սպառնացող բոլորովին նոր, դեռևս չքննված ու չպարզաբանված ու ապացուցելի հանգամանքներ: Կուզեի, որ հանքը չվերաբացվեր, սակայն արդեն քննված և պարզաբանված հանգամանքներով՝ թվարկածս շարքը՝ Ջերմուկի ու հարակից ջրերին և Սևանին սպառնացող վտանգները ավելի թույլ են փաստարկված, քան ռիսկերի կառավարելիությունը:
Այս պահին միակ լուրջ վերապահումս դեռ կապված է Լիդիանի պրոֆեսիոնալիզմի և նրա կարողությունների հետ:
0Comments