ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կժամանի Երևան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։ Այս մասին քննարկվել է Դաշնային խորհրդի նախագահի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հեռախոսազրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Երևան կատարելիք պաշտոնական այցի մանրամասները՝ ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու անհրաժեշտության լույսի ներքո»,- ասված է Դաշնության խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Մատվիենկոյի խոսքով՝ «այցը պետք է հանգամանալից նախապատրաստվի»։
Այցի ժամկետները չեն հաղորդվում։
0Comments