Հին աշխարհակարգի փլուզումից հետո լինելու է առանցքային երկրների միջև համաձայնագիր, որից հետո մյուսները կենթարկվեն նոր իրականությանը․ Ստեփան Դանիելյան

Մանրամասներ
Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հին աշխարհակարգի փլուզման հետ զուգընթաց, անիմաստ են դառնում նաև հին ինստիտուտները՝ ՄԱԿ, Եվրոխորհուրդ, ԵԱՀԿ և այլն։ Հարցականի տակ են նաև վերազգային մյուս կառույցները, զորօրինակ ԵՄ-ն, որն ինչպես մաքսային համաձայնագիր դեռ կարող է գոյատևել, սակայն որպես քաղաքական կառույց կենսունակ չէ, եթե ի վիճակի չէ որոշումներ ընդունել։

Ինչպես Ազգերի Լիգան դարձավ անիմաստ, նույն ճակատագրի առջև է կանգնած նաև ՄԱԿ-ը։

Բա ինչ է լինելու։

Լինելու է առանցքային երկրների միջև սկզբունքների շուրջ համաձայնագիր, որից հետո մյուսները կենթարկվեն նոր իրականությանը»։