Այս օրենքի լայն մեկնաբանումն այլևս հակասահմանադրական է. Վարդևանյանը` Ապօրինի ծագում ունեցող գույքի օրենքի` ՍԴ որոշման մասին

Մանրամասներ
արամ

Արամ Վարդանյանը գրում է. «Սիրելի գործընկերներ,

Չորս տարի անց ի վերջո Սահնանադրական դատարանը որոշեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը: Հրապարակվել է միայն եզրափակիչ մասը, հետևաբար երեք օր անց հրապարակվելու է ամբողջ որոշումը որին առանձին կանդրադառնանք: Միաժամանակ հենց եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանը ընդգծում է, որ Օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ տրվել են համապատասխան մեկնաբանություններ և իրավական դիրքորոշումներ: Ավելին Սահմանադրական դատարանն այս Օրենքի առանցքը հանդիսացող դրույթները` գույքի վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերի մասերով էապես նեղացրել է դրա կիրառման շրջանակը, իսկ լայն մեկնաբանումն այլևս հակասահմանադրական է: Ավելին Սահմանադրական դատարանն ուղիղ արձանագրել է նաև, որ ընդհանուր հիմքերով վարույթներում բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ ( ՄԻԵԴ Մեծ պալատի սահմանած «the establishment of a causal link»): Վերջին շեշտադրման մասին տեղյակ էին բոլոր պաշտոնատար անձինք, բայց 4 տարի ուղիղ անտեսել են:

Ակնհայտ է, որ նման ինստիտուտ պետք է լինի, սակայն պետության շահն այն է, որ նման ինտենսիվությամբ գործիքն իսկապես սահմանադրական լինի, որ մի քանի տարի անց Եվրոպական դատարանի վճիռներով պետական բյուջեից՝ բռնագանձցված գումարը չեզոքացնող հատուցումներ տեղի չունենան»: