«Ամոթի զգացումը սահմաններ չունի»,-այսպես է արձագանքել փաստաբան Աբգար Պողոսյանը ՔԿ քիչ առաջ տարածած հաղորդագրությանը, ըստ որի Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է։
«Թրքահպատակ իշխանությունը շարունակում է իր որսն իրական հայերի նկատմամբ։
Սա պարզապես աննկարագրելի է, սա չունի բացատրություն։ Պատրաստ եմ անվճար ստանձնել հիշյալ քաղաքացու շահերը։ Հիշում եք չէ՞, նման հոդվածով, ինչպես դատարանում սպանեցին մեր հայրենակցին, և հիմա էլ հայասպանները շարունակում են նույն ձև, որովհետև չեն արժանանում դիմադրության»,-նշել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ ձերբակալված Ղարիբ Բաբայանն արցախցի է։
0Comments