Հռոմում մեկնարկել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։
Ինչպես տեղեկացրել է Irna-ն, կողմերը կքննարկեն իսլամական հանրապետության միջուկային ծրագիրը եւ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը։
ԻԻՀ արտաքին գործերի նախարար Արաղչին Հռոմ է ժամանել շաբաթ վաղ առավոտյան՝ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը կազմակերպել է Օմանի դեսպանությունը Հռոմում։
Առաջին փուլը տեղի է ունեցել Օմանում անցած շաբաթ օրը։
0Comments