Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են

Մանրամասներ
Դոլար եվրո

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է 390.13  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.38 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 448.06 դրամ (նվազել  է 1.92 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  521.41 դրամ (նվազել է 1.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.80 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 386-388 դրամով, վաճառվում է 391-393 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 439-442 դրամով, վաճառվում է 452-457 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.53-4.71 դրամով, վաճառվում է 4.85-5.00 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 388 դրամով, վաճառվում՝ 391.5-392 դրամով:

Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 449 դրամով:

Ռուբլին գնվում է 4.67 դրամով, վաճառվում է 4.77 դրամով: