Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Հին աշխարհակարգի փլուզման հետ զուգընթաց, անիմաստ են դառնում նաև հին ինստիտուտները՝ ՄԱԿ, Եվրոխորհուրդ, ԵԱՀԿ և այլն։ Հարցականի տակ են նաև վերազգային մյուս կառույցները, զորօրինակ ԵՄ-ն, որն ինչպես մաքսային համաձայնագիր դեռ կարող է գոյատևել, սակայն որպես քաղաքական կառույց կենսունակ չէ, եթե ի վիճակի չէ որոշումներ ընդունել։
Ինչպես Ազգերի Լիգան դարձավ անիմաստ, նույն ճակատագրի առջև է կանգնած նաև ՄԱԿ-ը։
Բա ինչ է լինելու։
Լինելու է առանցքային երկրների միջև սկզբունքների շուրջ համաձայնագիր, որից հետո մյուսները կենթարկվեն նոր իրականությանը»։
0Comments