Կուրսկի մարզում ամեն ինչ կվերականգնվի. Պուտին

Մանրամասներ
Պուտին

Կուրսկի մարզում ամեն ինչ կվերականգնվի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Մարտի 25-ին ՌԴ նախագահը տեսակապի միջոցով անցկացրել է մշակույթի և արվեստի հարցերով խորհրդի նիստ:

«Վստահ եմ, որ ամեն ինչ կվերականգնենք։ Դրա համար կհատկացվեն անհրաժեշտ բոլոր միջոցները», - ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը հավելել է, որ իշխանություններն անուշադրության չեն մատնի Կուրսկի մարզի բնակիչներին:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Կուրսկի մարզում իրավիճակն ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ է։ Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կուրսկի մարզի ազատագրման գործողությունը գտնվում է եզրափակիչ փուլում: