Ռուսաստանից հեռացած արտասահմանյան ընկերությունները 2 տրիլիոն դոլարի տեղ են ազատել. Պուտին

Մանրամասներ

Ռուսաստանից հեռացած արտասահմանյան ընկերությունները 2 տրիլիոն դոլարի խորշ են ազատել։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այդ ընկերությունները, նրա կարծիքով, չեն կարողացել դիմակայել իրենց էլիտաների հզոր ճնշմանը։

Նրա խոսքով՝ ռուսական բիզնեսն ավելի հաճախ է խնդրում արտասահմանյան ընկերություններին հետ չթողնել, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։

Պուտինը հայտնել է, որ շատ արտասահմանյան բրենդներ արտադրանք են արտադրել Ռուսաստանում, ուստի նրանց հեռանալը ապրանքների թողարկման վրա չի ազդել, փոխվել է միայն անվանումը։ «Ռուսական տնտեսության համար խթան է դարձել անդրազգային ընկերությունների փոխարինումը, թեեւ Ռուսաստանը ոչ ոքի չի վռնդել։ Մենք առաջնային ենք համարում հայրենական բիզնեսի շահերը, բայց մնացած արտասահմանյան ընկերություններին կվերաբերվեն ինչպես յուրայինների։ Ավելին, Ռուսաստանը չափազանց կհեշտացնի օտարերկրյա ընկերությունների համար բանկային հաշվի բացումը»,-նշել է նա։