«Աշխատանքներ են կատարվում Սահմանադրության նոր տեքստի մշակման ուղղությամբ». Սրբուհի Գալյան

Մանրամասներ
Սրբուհի Գալյան

«Մեր խնդիրը ոչ թե նոր հայեցակարգի մշակումն է, այլ Սահմանադրության նոր տեքստի մշակումն է: Այս պահին աշխատանքներն այդ ուղղությամբ կատարվում են»,-ճեպազրույցի ժամանակ հայտնեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխությանը:

Գալյանը նշեց, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները՝ 2026 թվականը: