Ռազմական դրության ժամանակ թանգարանային նմուշների տարհանման համար հատուկ ցանկ կառանձնացվի

Մանրամասներ
նիկոլ

ՀՀ–ում թանգարանային առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության հավաքածուների հատուկ ցանկեր կստեղծվեն արտակարգ իրավիճակներում կամ ռազմական դրության ժամանակ դրանց պաշտպանության, տարհանման համար: Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր՝ փետրվարի 20-ի կառավարության նիստի ժամանակ։

Նշվում է, որ այդ նպատակով կիրառվեն լավագույն մասնագիտական միջոցները:

«Թանգարանային հավաքածուներում կան այնպիսի թանգարանային առարկաներ, որոնք ունեն առանձնակի արժեք և բացառիկ կարևորություն պատմական, գիտական, մշակութային, կրթական տեսանկյունից և դրանց պահպանության, անվտանգության ապահովման տեսանկյունից պահանջվում է առանձնահատուկ պայմանակարգերի սահմանում»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Որոշման ընդունման նպատակն է ՀՀ առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկման միասնական չափորոշիչների սահմանումը, ինչը նաև հնարավորություն կտա գիտնականներին և հետազոտողներին գիտահետազոտական, գիտական ուսումնասիրությունների համար գտնելու կարևոր աղբյուրներ: