Մասկն Արգենտինայի նախագահից բենզասղոց է նվեր ստացել (տեսանյութ)

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչապության ղեկավար, ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկն Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյից բենզասղոց է նվեր ստացել: Յուրահատուկ նվերը շնորհվել է Վաշինգտոնում Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի ժամանակ, հայտնում է PBS NewsHour-ը:

«Այս բենզասղոցը բյուրոկրատիայի համար է», - ասել է միլիարդատերը՝ ձեռքում թափահարելով գործիքը:

Կարմիր բենզասղոցի վրա փորագրված է Արգենտինայի նախագահի «Կեցցե՜ ազատությունը, գրո՛ղը տանի» (Viva la libertad, carajo) կարգախոսը:

Միլեյը Վաշինգտոնում  մասնակցել է Պահպանողական քաղաքական գործողությունների ամենամյա համաժողովին, որի զեկուցողներից մեկը Մասկն է:  Արգենտինայի նախագահը բենզասղոցն օգտագործել էր 2023 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Այն ժամանակ նա խոստացել էր «կրկին հզորացնել Արգենտինան» իր կուռք Դոնալդ Թրամփի օրինակով, ով հունվարի 20-ին վերադարձել է Սպիտակ տուն։

Արդյունքում բենզասղոցը դարձել է Արգենտինայում Միլեյի օրոք շոկային տնտեսական բարեփոխումների խորհրդանիշը։ Միլեյը սպառնացել էր բենզասղոցով «սղոցել» պետական ​​բյուջեն՝ նվազագույնի հասցնելով ծախսերը՝ բյուջեի դեֆիցիտին վերջ տալու և գնաճը վերահսկողության տակ առնելու համար։