Վլադիմիր Զելենսկին ստել է, երբ ասել է, թե հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի առաջարկած գործարքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ լրագրող Քեթրին Հերիջին տված հարցազրույցում, որը հրապարակվել է X սոցցանցում։
Ռուբիոն նշել է, որ Զելենսկին համաձայնել է հանքանյութերի գործարքին, սակայն հայտարարել է, որ այն պետք է օրենսդրական գործընթաց անցնի:
«Երկու օր անց ես կարդացի, որ Զելենսկին ասել է, որ մերժել է գործարքը՝ ասելով. «Մենք ոչ մի դեպքում դա չենք անի»։ Բայց այդպես չի եղել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Միևնույն ժամանակ «New York Post»-ը, հղում անելով աղբյուրին, գրում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորները կարծում են, որ Վլադիմիր Զելենսկին անհապաղ պետք է լքի Ուկրաինան։ Այս մասին գրում է ՍպուտնիկԱրմենիան։
Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 200 մլրդ դոլարով շատ օգնություն է տվել, քան Եվրոպան, բայց այդ գումարը վերադարձնելու մեխանիզմ չի մշակվել։ ԱՄՆ առաջնորդն ուզում է Կիևից հազվագյուտ մետաղներ ստանալ ներդրված գումարի դիմաց։
Մինչդեռ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ չգիտի, թե ուր է անհետացել ԱՄՆ կառավարության հատկացրած 200 մլրդ դոլարը։ Նրա խոսքով՝ Կիևը մոտ 76 մլրդ դոլար է ստացել։
0Comments