Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը հայտնվել է հյուսիսկորեացիների հետ վեճի կիզեկատում: Այդ մասին թվիթերյան իր էջում հաղորդել է CNN-ի լրագրող Ջիմ Աքոստան:
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ հյուսիսկորեացիները փորձել են հրել Սպիտակ տան անդամներին Դոնալդ Թրամփին եւ Կիմ Չեն Ընին հնարավորինս մոտենալու համար:
«Գրիշեմը ստացել է թեթեւ վնասվածքներ»,-գրել է լրագրողը:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ի նախագահը ժամանել է Հարավային եւ Հյուսիսային Կորեայի միջեւ գտնվող ապառազմականացված գոտի, որտեղ մեկ ոտքով անցել է Հյուսիսային Կորեայի տարածք եւ տեղի է ունեցել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ խորհրդանշական ձեռքսեղմում:
0Comments