Ներկայացնում ենք՝ ինչու պետք չէ տարվել թեյախմությամբ, և ինչ խնդիրներ կարող են առաջանալ կանաչ կամ սև թեյ երկար խմելու հետևանքով:
1. Ոսկրային հյուսվածքի քայքայում
Թունդ սև թեյի չարաշահումից առաջին հերթին տուժում են ատամի էմալը, ատամները դեղնում են, կարիես է առաջանում: Մեծանում է կմախքի ֆլյուորոզով և օստեոպորոզով հիվանդանալու ռիսկը, ուստի ըմպելիքը պատրաստելիս թրմիր 3-5 րոպեից ոչ ավել:
2. Դեղին ատամներ
Եթե բաժակիդ պատերին փառ կա, ավելի լավ է՝ հրաժարվել թեյից, որը դրա մեջ պատրաստվեց, քանի որ փառը գունափոխում է նաև ատամների էմալը:
3. Ծանր մետաղներ
Կապարը, ալյումինը, մկնդեղը, կադմիումը բույսի մեջ են հասնում կեղտոտ հողից, դրանց կոնցենտրացիան ուղղակիորեն կախված է թրմելուց: Թունավոր նյութեր առավելագույնս թեյի մեջ անջատվում են այն 15-17 րոպե թրմելու դեպքում:
Ըմպելիքը 3 րոպեից ավել չթրմես:
4. Արնահոսություն քթից
Եռացող թեյ խմելը կարող է վատ ազդել քթըմպանի անոթների վրա և արնահոսություն առաջացնել: Թեյի օպտիմալ ջերմաստիճանի համար (50-60°) պետք չէ երկար սպասել: Թող այն թրմվի 5-7 րոպե, ըմպելիքը պատրաստ է:
5. Անքնություն
Քնելուց առաջ կանաչ թեյ խմել պետք չէ: Երեկոյան ավելի լավ է բոլոր տեսակի թեյերից խուսափել:
6. Չեզոքացնում է դեղամիջոցների ադեցությունը
Չի կարելի թեյի հետ խմել ազոտ պարունակող դեղամիջոցներ («Պապավերին», «Կոդեին», «Կոֆեին», «Էուֆիլին», սրտի գլիկոզիդներ և այլն):
7. Երկաթդեֆիցիտային անեմիա
Ուտելու ընթացքում պարբերաբար թեյի օգտագործումը հանգեցնում է երկաթդեֆիցիտային անեմիայի: Վատանում է մաշկի և մազերի վիճակը, մարդը թուլություն և արագ հոգնածություն է զգում: Խորհուրդ է տրվում 20 րոպե սպասել ուտելուց առաջ կամ հետո:
8. Հղիին կարելի՞ է կանաչ թեյ
Հղիության ընթացքում ավելի լավ է խուսափել կոֆեին պարունակող մթերքներ օգտագործելուց: Ունենալով արտահայտված միզամուղ ազդեցություն՝ թեյը մեծացնում է մոր երիկամների ծանրաբեռնվածությունը:
Կանաչ թեյը նվազեցնում է ֆոլաթթվի ներծծվելու ակտիվությունը: Իսկ այն շատ կարևոր է երեխայի ճիշտ զարգացման համար: Օտիմալն օրական 2 բաժակ թեյն է, ոչ ավել:
0Comments