Վազքով զբաղվելն այսօր բավական տարածված է ամբողջ աշխարհում, չէ՞ որ վազքը հասանելի է, հեշտ եւ օգտակար առողջության համար։ Բայց, չնայած այդքան շատ մարդիկ են զբաղվում վազքով, դրա մասին առասպելները դեռեւս շատ են։ Դիտարկենք դրանցից մի քանիսը։
Առասպել 1. վազքով զբաղվելուց առաջ նախավարժանք պետք չէ
Ոմանց թվում է, որ վազքն արդեն նախավարժանք է, դրա համար էլ վազքից առաջ նախավարժանք պետք չէ։ Իրականում տրավմաներից խուսափելու համար հարկավոր է եւ անգամ պարտադիր է նախավարժանքը։ Եթե ժամանակ չունեք լիարժեք նախավարժանքի համար, գոնե թուլացրեք ոտքերի մկանները։
Առասպել 2. վազքից հետո անհրաժեշտ է խմել էներգետիկ ըմպելիքներ
Իրականում էներգետիկ ըմպելիքների անհրաժեշտություն չկա ոչ մի սպորտաձեւի ժամանակ։ Էներգետիկ ըմպելիքներն, ինչպես հայտնի է, այնքան էլ օգտակար չեն առողջության համար, ուստի ավելի լավ է խմել սովորական ջուր վազքից հետո կամ հենց վազքի ժամանակ, եթե ծարավ եք։ Մի մոռացեք խմել ոչ մեծ կումերով։
Առասպել 3. վազել հարկավոր է սոված փորին
Ոմանք դեռեւս կարծում են, որ վազել կարելի է միայն սոված փորին, առավոտ վաղ։ Դա ընդամենը հերթական առասպելն է։ Վազքից մի երկու ժամ առաջ ցանկալի է լիարժեք նախաճաշել/ճաշել, այլապես վազքից հետո արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազման պատճառով դուք քաղցր ուտել կցանկանաք կամ կունենաք ուժերի նկատելի անկում։
0Comments