Կալիֆոռնիայում ձերբակալվել են հայեր, որոնք փորձել են Medicare առողջապահական ծրագրից խարդախությամբ ավելի քան 54 մլն դոլար ստանալ
36-ամյա Սոֆիա Շաքլյանը և 47-ամյա Ալեքս Ալեքսանյանը 2019-2024 թթ. ընթացքում հոսփիսային ծառայությունների և ախտորոշիչ թեստերի համար ներկայացրել են 54 մլն դոլարի կեղծ հայցեր, սակայն այդ ծառայություններն իրականում երբեք չեն տրամադրվել, դրանց կարիքը չի եղել:
Ընդհանուր առմամբ, նրանք Medicare-ից ստացել են 23 մլն դոլար, որոնց լվացման համար գնել են ոսկու ձուլակտորներ և մետաղադրամներ: Շաքլյանին և Ալեքսանյանին սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում:
0Comments