Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Զալուժնին համաձայնել է ստանձնել Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնը

Մանրամասներ
Վալերի Զալուժնի

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին համաձայնել է Մեծ Բրիտանիայում դեսպան դառնալ:

Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շևչենկոն Ուկրաինական գլոբալ ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Վադիմ Կարասևի հետ հարցազրույցում, որը հրապարակվել Է YouTube-ի ալիքում:

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ցանկանում եմ ասել, որ, իմ տեղեկություններով, Զալուժնին համաձայնել է Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնին։

Ամենայն հավանականությամբ, նա կգնա այնտեղ, և մենք գիտենք, որ այն մարդիկ, ովքեր ուղարկվել են որպես դեսպան, եղել են քաղաքական թոշակ, ոչ ոք երբեք չի վերադարձել, դա ավանդույթ է Ուկրաինայում։

Ուստի ես կհիասթափեցնեմ նրանց, ովքեր այստեղ «Զալուժնի»-ի երկրպագուներ են»,- ասել է նա։