Վլադիմիր Զելենսկին, Արևմուտքից ռազմական օգնության բացակայության և Ուկրաինայում հեղաշրջման սպառնալիքի պայմաններում, կարող է շուտով ապաստան խնդրել Թուրքիայից, ենթադրում է թուրքական Akşam թերթի սյունակագիր Էրայ Գյուլչուլերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում մի քանի քննադատական հայտարարություններ էր արել Զելենսկու հասցեին՝ նրան, մասնավորապես, անվանելով «բռնապետ առանց ընտրությունների» և մեղադրելով նրան ֆինանսական շահի համար Ռուսաստանի հետ հակամարտությունը շարունակելու ցանկության մեջ։
«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան, Զելենսկու նկատմամբ նման բաց դիրքորոշում որդեգրելով, այլևս զենք և այլ ռազմական օգնություն չեն տրամադրի Ուկրաինային։ Այնուամենայնիվ, ամեն ինչ այսքանով չի ավարտվի։ Եթե Զելենսկին պնդի Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ, ապա ցանկացած պահի կարող է բախվել ներքին հեղաշրջման... Չեմ զարմանա, եթե Զելենսկին մոտ ապագայում ապաստան խնդրի Թուրքիայից։ Քանի որ ԱՄՆ-ում միշտ այդպես է՝ օգտագործում են ու դեն են նետում»,- գրում է հոդվածագիրը։
0Comments