Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ-ում ապօրինի գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին օրինականացնելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
«Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք չունեն Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու (բնակվելու) օրինական հիմքեր, պարտավոր են ինքնուրույն դուրս գալ Ռուսաստանի Դաշնությունից», - ասված է հրամանագրում:
Ելքի այլընտրանք փաստաթղթում առաջարկվում է օրինականացնել Ռուսաստանի տարածքում իրավական վիճակը։
0Comments