Ամերիկյան պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW) կասկածում է, թե ռուս զինվորականները, անգամ ամրապնդվելով բելառուսական զինված ուժերի տարրերով, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կկարողանան իրականացնել արդյունավետ լայնածավալ հարձակողական գործողություններ:
Մոբիլիզացվածներից և զորակոչիկներից կազմված անձնակազմը բավարար չափով պատրաստված չի լինի այս աշնանը արագ և արդյունավետ մեխանիզացված զորավարժություններ անցկացնելուն․ ասվում է ISW-ի ամենօրյա ամփոփագրում:
Ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ Ուկրաինայում պատերազմող ուժերին տանկերով, հրետանիով, հեռահար հարվածային միջոցներով և այլ անհրաժեշտ միջոցներով ապահովելու խնդիրը դժվար թե ժամանակին լուծվի՝ այս ձմռանը հարձակողական գործողությունների համար նոր խոշոր ուժեր զինելու համար։
0Comments