Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանում Ուկրաինայի քաղաքացիների օրինականացման մասին

Մանրամասներ
պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ-ում ապօրինի գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին օրինականացնելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

«Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք չունեն Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու (բնակվելու) օրինական հիմքեր, պարտավոր են ինքնուրույն դուրս գալ Ռուսաստանի Դաշնությունից», - ասված է հրամանագրում:

Ելքի այլընտրանք փաստաթղթում առաջարկվում է օրինականացնել Ռուսաստանի տարածքում իրավական վիճակը։